Jump to content

Դավոր Շուկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավոր Շուկեր
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավոր Շուկեր
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Մականուն Շուկերմեն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1968 (56 տարեկան)
Ծննդավայր Օսիեկ, Հարավսլավիա
Հասակ 181
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1984 Հարավսլավիա Օսիեկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1984-1989 Հարավսլավիա Օսիեկ 91 (40)
1989-1991 Հարավսլավիա Դինամո Զագրեբ 60 (34)
1991-1996 Իսպանիա Սևիլյա 153 (76)
1996-1999 Իսպանիա Ռեալ Մադրիդ 86 (38)
1999-2000 Անգլիա Արսենալ 39 (11)
2000-2001 Անգլիա Վեսթ Հեմ 11 (2)
2001-2003 Գերմանիա Մյունխեն 1860 25 (5)
Ազգային հավաքական
1990-1991 Հարավսլավիա Հարավսլավիա 2 (1)
1990-2002 Խորվաթիա Խորվաթիա 69 (45)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավոր Շուկեր (խորվ.՝ Davor Šuker, հունվարի 1, 1968(1968-01-01)[1][2][3], Օսիեկ, ՀՍՖՀ), հարավսլավցի և խորվաթացի ֆուտբոլիստ, 1998 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի պատմության լավագույն ռմբարկու։ 2012 թվականի հուլիսից՝ Խորվաթիայի ֆուտբոլի խորհուրդի նախագահ։

Սկսել է խաղալ 1985 թվականից սկսել է խաղալ «Օսիեկ» ակումբում։ Հետո նաև սկսել է խաղալ խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմում՝ Դինամո Զագրեբում։ 1991-ից մինչև 1996 թվականներին հանդես է եկել իսապանական Սևիլյայում։ Մադրիդի Ռեալի կազմում Շուկերը հաղթել է 1998 թվականի Չեմպիոնների Լիգայի գավաթը և 1997 թվականի Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Հաջորդ երկու տարիներին հանդես է եկել Անգլիայում՝ Արսենալում և Վեսթ Հեմում։ Շուկերը իր կարիերան ավարտել է 2003 թվականին՝ գերմանական «Մյունխեն 1860» ակումբում։

Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է 69 խաղի և խփել է 45 գնդակ։ Հարավսլավիայի հավաքականի կազմում մասնակցել է Սեուլի 1988 թվականի օլիմպիադային։ 1998 և 2002 թվականներին մասնակցել է ԱԱ-ին և նաև մասնակցել է 1996 թվականին կայացող Եվրոպայի առաջնությանը։

Խորվաթիայի հավաքականի կազմում վերջին խաղն ացկացրել է 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ Մեքսիկայի դեմ։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • H խմբի առաջին խաղը ԱԱ-ի խաղը տեղի է ունեցել հունիսի 1-ին, Լանսում՝ «Ֆելիքս Բոլաերում» ստադիոնում։ Հակառակորդը՝ Ճամայկան էր։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, 69-րդ րոպեին խփեց գոլ։
  • H խմբի երկրորդ խաղը ԱԱ-ի խաղը տեղի է ունեցել հունիսի 20-ին, Նանտում՝ «Բոժուարում» ստադիոնում։ Հակառակորդը՝ Ճապոնիան էր։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, 77-րդ րոպեին խփեց գոլ։
  • H խմբի երրորդ խաղը ԱԱ-ի խաղը տեղի է ունեցել հունիսի 26-ին, Լիոնում՝ «Ժերլան» ստադիոնում։ Հակառակորդը՝ Արգենտինան էր։ Դավոր խաղաց 90 րոպե։
  • 1/8 եզրափակիչ, ԱԱ, հունիսի 30-ին Խորվաթիայի հավաքականը մրցում էր Ռումինիայի հետ։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, խփեց հաղթական գնդակը 45-րդ րոպեին(11 մետրանոց)։
  • 1/4 եզրափակիչ, ԱԱ, հուլիսի 4-ին Խորվաթիայի հավաքականը մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի էր ունենում Լիոնում՝ ՝ «Ժերլան» ստադիոնում։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, գոլ խփեց 86-րդ րոպեին։
  • 1/2 եզրափակիչ, ԱԱ, հուլիսի 8-ին Խորվաթիայի հավաքականը մրցում էր Ֆրանսիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի էր ունենում Սան-Դենում՝ «Ստադե-դե-Ֆրանս» ստադիոնում։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, հաշիվը բացեց 46-րդ րոպեին։
  • 3-րդ տեղի համար խաղ, ԱԱ, հուլիսի 11-ին Խորվաթիայի հավաքականը մրցում էր Հոլանդիայի հավաքականի հետ։ Խաղը տեղի էր ունենում Փարիզում՝ «Պարկ դե Պրանս» ստադիոնում։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, հաղթական գնդակը խփեց 36-րդ րոպեին։

1996 թվականի եվրոպայի առաջնության ժամանակ Շուկերը խաղաց 4 խաղ, 203 րոպե և խփեց 4 գնդակ։

  • D խմբի առաջին խաղ, ԵԱ, Խորվաթիայի հավաքականը մրցում էր Թուրքիայի հավաքականի հետ։ Դավոր Շուկերը խաղաց 88 րոպե։
  • D խմբի երկրորդ խաղ, ԵԱ, Խորվաթիայի հավաքականը մրցում էր Դանիայի հավաքականի հետ։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, խփեց 2 գնդակ՝ 53-րդ և 89-րդ րոպեներին։
  • D խմբի երրորդ խաղ, ԵԱ, Խորվաթիայի հավաքականը մրցում էր Պորտուգալիայի հավաքականի հետ։ Դավոր Շուկերը խաղաց 46 րոպե։
  • 1/4 եզրափակիչ, ԵԱ, Խորվաթիայի հավաքականը մրցում էր Գերմանիահի հավաքականի հետ։ Դավոր Շուկերը խաղաց 90 րոպե, 51 րոպեին գոլ խփեց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավոր Շուկեր» հոդվածին։
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)